Հայկ Գրիգորյանն Ազգային ժողովի կողմից ընտրվեց ԲԴԽ անդամ
07/12/2022 11:20
Նմանատիպ
75 կողմ ձայնով Հայկ Գրիգորյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը փակ գաղտնի քվեարկությունից հետո հայտնեց քվեարկության արդյունքները: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 75-ը, նրանք բոլորն էլ կողմ էին քվեարկել Գրիգորյանի թեկնածությանը:
Հայկ Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Գրիգորյանը ԱԺ նիստում հանդիսավոր կարգով երդվեց: Երդումից հետո նա ստորագրել է երդման տեքստը:
Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է նաև ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում