Ս.Սարգսյանը հրաժեշտ է տվել ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրայի հետ:
Ինչպես հաղորդում են նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից, Ս.Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին հայ-հնդկական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կատարած աշխատանքի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում