«Գլադիատոր» ֆիլմը շարունակություն կունենա

«Գլադիատոր» ֆիլմը շարունակություն կունենա

Պատմական լավագույն ֆիլմերից «Գլադիատոր»-ը շարունակություն կունենա: Այս մասին հայտարարել է ֆիլմի ռեժիսոր Ռիդլի Սքոթը՝ հավելելով, որ ֆիլմի ստեղծագործական անձնակազմն այժմ Մարոկկոյում համապատասխան վայրեր է փնտրում «Գլադիատոր» շարունակությունը նկարահանելու համար։

Նկարահանումները, ամենայն հավանականությամբ, կսկսվեն 2023 թվականին։

«Գլադիատոր»-ը մեծ էկրաններին հայտնվել է 2000 թվականին, իսկ նկարահանումներն իրականացվել են հիմնականում Մալթայում և Մարոկկոյում: 

«Գլադիատոր»-ն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ 5 «Օսկարի»: Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում է նաև «Գլադիատոր»-ի գլխավոր հերոս Մաքսիմուսը: Ֆիլմի երաժշտության հեղինակներից մեկը հայ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանն է:

Ֆիլմի նկարահանման բյուջեն եղել է 103.000.000 ԱՄՆ դոլար, իսկ շահույթը կազմել է 460.583.960 ԱՄՆ դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում