Ազգային Ժողովն ընդունեց 2023թ. պետբյուջեի նախագիծը
Նմանատիպ
Խորհրդարանում այսօր շարունակվում ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը, որի ընթացքում պատգամավորները մի շարք հարցերի քվեարկություն են կատարում։
Ի թիվս այլ հարցերի, քիչ առաջ ԱԺ-ն ընդունեց նաև 2023-ի պետբյուջեի նախագիծը։
2023 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն 591 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ: Հարկային եկամուտները սահմանված են 2 տրլն 203.7 մլրդ դրամ: Դեֆիցիտը կկազմի 289 մլրդ դրամ:
Պետբյուջեի նախագծի հիմքում դրված է 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: Նախատեսվում է, որ կառավարության պարտքը դրամային արտահայտությամբ 2023 թվականի ավարտին կկազմի 4 տրլն 645 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 49.8 տոկոսը:
Այս ցուցանիշի հաշվարկի հիմքում ընկած է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի 436 փոխարժեքը:
Նախագծին կողմ են քվեարկել 66, դեմ՝ 28 պատգամավոր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում