0.1 C
Yerevan

Մինչև տարեվերջ Հայաստանի ու Թուրքիայի միջև կսկսվեն օդային բեռնափոխադրումներ. «Hurrriyet»

Նմանատիպ

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

Դրամի փոխարժեքը հունվարի 31-ին

Հայաստանի բանկերի կողմից սահմանված հայկական դրամի փոխարժեքները հունվարի 27-ին...

Տնտեսական մեծ համաժողով՝ Հայաստանում

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը» հունվարի 31-ին Հայաստանում կազմակերպում է «Ամունդի-Ակբա...

Հայաստանի ու  Թուրքիայի միջև ուղիղ չվերթների վերսկսումից հետո այժմ աշխատանքներ են իրականացվում օդային բեռնափոխադրումներ սկսելու ուղղությամբ: էրմենիհաբերի փոխանցմամբ, այս մասին գրել է թուրքական իշխանամերձ «Hurrriyet» թերթի կայքը:

Կայքը հավելել է, որ բացի դրանից մասնագետները հայ-թուրքական սահմանին գտնվող Ալիջան  անցակետը բացելու համար տեխնիկական  աշխատանքներ  են իրականացնում:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ օդային բեռնափոխադրումներ սկսելու համար իրականացվող աշխատանքներն արդեն ավարտին են մոտեցել, և երկու երկրների միջև օդային բեռնափոխադրումները կսկսվեն մինչև 2022թ-ի ավարտը:

Լրատվամիջոցի դիտարկմամբ, այժմ թուրքական ապրանքներն ուղիղ կհասնեն Հայաստան:
Հայ-թուրքական կարգավորման գործընթացի մյուսի կարևոր հարցերից է երրորդ երկրների քաղաքացիների  համար հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու թույլտվության տրամադրումը:

Սակայն, ըստ աղբյուրի, այդ հարցում կան խնդիրներ: Մասնավորապես հայ-թուրքական սահմանին գտնվող 128 մետր երկարություն ունեցող կամուրջը կարիք ունի վերանորոգման:

Աղբյուրի փոխանցմամբ այդ հարցով  շաբաթներ առաջ տեղի է ունեցել հանդիպում փորձագետների մակարդակով։ Սակայն այս առումով հստակ քայլերն ակնկալվում են ավելի ուշ՝ հաշվի առնելով եղանակային խիստ պայմանները:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

Դրամի փոխարժեքը հունվարի 31-ին

Հայաստանի բանկերի կողմից սահմանված հայկական դրամի փոխարժեքները հունվարի 27-ին...

Տնտեսական մեծ համաժողով՝ Հայաստանում

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը» հունվարի 31-ին Հայաստանում կազմակերպում է «Ամունդի-Ակբա...