Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժել է Պատմության թանգարանին «կից» կրպակը
08/12/2022 17:30
Նմանատիպ
Այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժման աշխատանքներ է իրականացրել Հանրապետության հրապարակում՝ հեռացնելով Հայաստանի պատմության թանգարանին «կից» կրպակը:
Կրպակի սեփականատերերի փաստարկներին, որ դատարանի որոշմամբ կրպակի վրա արգելանք է դրված և այն չի կարելի քանդել, քաղաքապետարանի աշխատակիցը տեղեկացրել է, որ իրենց գործողություններն անօրինական չեն: Կրքերի բորբոքումից հետո ոստիկանները բերման են ենթարկել կրպակի սեփականատիրոջը:
Ապամոնտաժման աշխատանքներն ավարտվել են, կրպակը հեռացվել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում