Ռուսաստանը նոր տարածքներ միացնելու նպատակ չունի. Կրեմլ

Ռուսաստանը նոր տարածքներ միացնելու նպատակ չունի. Կրեմլ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների միացումը Ռուսաստանին հատուկ ռազմական գործողության արդյունքն է։ Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ ռազմական գործողության գլխավոր խնդիրը շարունակում է Դոնբասի բնակիչների պաշտպանությունը մնալ։

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Ուկրաինայի այլ շրջանների՝ Ռուսաստանին միացնելու պլաններ կան, Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Այս մասին խոսք չկա։ Տարածքների ազատագրման ուղղությամբ դեռ շատ աշխատանքներ պետք է իրականացվեն, քանի որ Ռուսաստանի Դաշնության մի շարք նոր շրջաններում դեռևս կան օկուպացված տարածքներ, որոնք պետք է ազատագրվեն և դա վերաբերվում է Դոնեցկի Հանրապետության մի մասին, ներառյալ այն շրջաններին, որոնք Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտան, իսկ հետո նորից օկուպացվեցին ուկրաինական զորքերի կողմից»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն ենթադրությանը, որ ուկրաինացիների համար խաղաղ ժամանակ կարող է գալ 2023 թվականին Կրեմլի խոսնակը պատասխանեց. «Այն հարցի շուրջ, թե երբ կավարտվի այս ամենը, կարելի է մտածել մինչ կապտելը։ Զելենսկին գիտի, թե երբ դա կարող է ավարտվել։ Ցանկության դեպքում այս ամենը կարող է ավարտվել հենց վաղը»։

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ռազմական գործողությունների հիմնական նպատակների շարքում մնում է Ուկրաինայի ապաազգայնացումը և ապառազմականացումը, Պեսկովը դրական պատասխան տվեց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում