Բիշքեկում մեկնարկել է ԵԱՏՄ գագաթնաժողովը

Բիշքեկում մեկնարկել է ԵԱՏՄ գագաթնաժողովը

ԵԱՏՄ երկրների ղեկավարները  հանդիպել են Բիշքեկում, որտեղ այսօր աշխատանքներն է սկսել  Եվրասիական Տնտեսական Միության արձրագույն խորհուրդը։ Գագաթնաժողովին մասնակցելու են եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ գագաթնաժողովում  քննարկվում են ԵԱՏՄ գործունեության արդիական հարցերը, ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման հեռանկարները, մասնավորապես՝ ապրանքների և ծառայությունների միասնական շուկայի գործունեության բարելավումը։

ԵԱՏՄ գագաթնաժողովի առաջին մասը տեղի է ունենում նեղ շրջանակով, իսկ ավելի ուշ տեղի կունենան պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններ, որոնց կմասնակցեն նաև դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչները։

Պուտինի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ՌԴ նախագահը իր ելույթի ընթացքում կներկայացնի 2023 թվականին Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունները։ Նա նաև խոստովանել է, որ ԵԱՏՄ ղեկավարները կքննարկեն «եռակողմ գազային դաշինքը» Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի միջև։

Հիշեցնենք՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել մայիսի 27-ին՝ տեսակապի միջոցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում