Fitch Ratings-ը վերահաստատել է Արդշինբանկի «B+» վարկանիշը
Նմանատիպ
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը (Long-Term Issuer Default Rating) «B+» մակարդակում և բարձրացրել վարկանիշի հեռանկարը «Բացասականից» «Կայուն»-ի։
Գործակալությունը նաև հաստատել է բանկի կայունության վարկանիշը (Viability rating) «B+» մակարդակում:
Գործակալության գնահատմամբ Բանկի վարկանիշն արտացոլում է Բանկի առաջատար դիրքը Հայաստանի բանկային համակարգում (17% շուկայի մասնաբաժին 2022 թ. 3-րդ եռամսյակի արդյունքներով), Բանկի կայուն իրացվելիության մակարդակը, կապիտալի համարժեքության բարձր մակարդակը, ակտիվների որակական ցուցանիշների ու շահութաբերության բարելավումը:
Արդշինբանկը միակ ընկերությունն է Հայաստանում, որն արդեն ունի համաշխարհային վարկանիշային երեք առաջատար գործակալությունների (Fitch, Standard & Poor’s և Moody’s) շնորհված վարկանիշներ: Բանկի վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին, ինչը մասնավոր կազմակերպության համար հնարավոր լավագույն ցուցանիշն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում