ՌԴ ԱԳՆ-ն «3+3» ձևաչափով նոր հանդիպում է նախապատրաստում

ՌԴ ԱԳՆ-ն «3+3» ձևաչափով նոր հանդիպում է նախապատրաստում

Ներկայումս մշակվում են «3+3» երկրորդ հանդիպման անցկացման կազմակերպչական տարբերակներ, հուսով ենք, որ այն տեղի կունենա մոտակա ամիսներին։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«3+3»-ը տարածաշրջանային համագործակցության հարթակ է, որում ներառված են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանն ու Հայաստանը։ Ըստ նախնական գաղափարի, այդ հարթակում պետք է լիներ նաև Վրաստանը, սակայն պաշտոնական Թբիլիսին հրաժարվում է մասնակցել տարածաշրջանային հարցերի՝ այդ ֆորմատով քննարկմանը։ Պատճառը ռուս-վրացական լարված հարաբերություններն են։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում