Ադրբեջանի նոր սադրանքն Արցախում

Ադրբեջանի նոր սադրանքն Արցախում

Արցախում իրավիճակը կրկին լարված է։ Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել այն մասին, թե ռուս խաղաղապահների հետ պայմանավորվածություն են ձեռքբերել, որպեսզի Ադրբեջանի Էկոնոմիկայի և Բնապահպանության և բնական պաշարների նախարարությունների, ինչպես նաև «ԱզերԳոլդ» ՓԲԸ աշխատակիցները մոնիտորինգ սկսեն Մարտակերտի շրջանում։

Այդ նպատակով Ադրբեջանի հիշյալ նախարարությունների ներկայացուցիչներն այսօր եկել են Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կաշեն գյուղ, որտեղ փորձել են մուտք գործել տեղի հանքավայր։ Սակայն հանքավայրի աշխատակիցներն ու մի շարք գյուղացիներ կանգնել են ադրբեջանցիների առջև և թույլ չեն տվել նրանց մուտք գործել հանքավայրի տարածք։

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են կաշենցիներն արգելում ադրբեջանցիների մուտքը հանքավայրի տարածք։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «բնապահպան» ներկայացող ադրբեջանցիները փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում