Նախագահը հանձնարարել է ապամոնտաժել Մաշտոցի պուրակի կրպակները
Նմանատիպ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այցելել է Մաշտոցի պուրակ:
Հայկական մամուլում տարածված տեղեկատվության համաձայն՝ նախագահը հանձնարարել է ապամոնտաժել կրպակները: Պատասխանելով բնապահպան-ակտիվիստների հարցին խնդրի շուրջ իր վերաբերմունքի մասին՝ Ս.Սարգսյանն ասել է, որ այն պետք է լուծվի օրենքի շրջանակներում:
Սպասվում է կրպակների ապամոնտաժման մասին հրամանի պաշտոնական հաղորդագրությունը:
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ մի խումբ երիտասարդ ակտիվիստներ և բնապահպաններ պայքարում են Մաշտոցի պուրակում ապօրինի տեղադրված կրպակների ապամոնտաժման համար: Կազմակերպվել են մի շարք միջոցառումներ և նույնիսկ եղել են բախումներ ոստիկանության ներկայացուցիչների հետ: Վերջին դեպքը ապրիլի 29-ին էր, երբ ակտիվիստները փորձում էին վրան տեղադրել՝ մշտական նստացույցի համար: Ընդհարումների արդյունքում որոշ ակտիվիստներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել, ոմանց նույնիսկ տարել էին ոստիկանական բաժանմունք, սակայն քիչ անց ազատ էին արձակել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում