Սերբիան և Կոսովոն նոր պատերազմի շեմին
Նմանատիպ
Ի պատասխան Կոսովոյի իշխանությունների կողմից ազգությամբ սերբ ոստիկան Դեյան Պատիչի ձերբակալման ու Կոսովոյի սերբաբնակ տարածքներ ոստիկանական ուժեր մտցնելու որոշման, տեղի սերբերը շաբաթ օրը բարիկադներ են կառուցել ճանապարհների վրա և բողոքի ցույցեր սկսել Կոսովոյի հյուսիսում գտնվող իրենց բնակավայրերում։
Դեյան Պատիչին Կոսովոյի իրավապահները ձերբակալել են Սերբիայի սահմանում գտնվող «Յարինե» անցակետում՝ վերջինիս մեղադրելով «ահաբեկչության» մեջ։ Բացի այդ ինքնահռչակ Կոսովոյի իշխանություններն արգելափակել են հիշատակված անցակետը՝ սահմանում ստեղծելով կիլոմետրանոց խցանումներ։
Կոսովոյի Միտրովիցա, Ռուդարե սերբական քաղաքներին հարող տարածքներում տեղի բնակիչները ողջ գիշերը բարիկադների վրա են անցկացրել։ Սահմանի տարբեր հատվածներում լսվել են կրակոցներ, եղել պայթյուններ։ Զուգահեռ Սերբիան և Կոսովոն շարունակել են զորք տեղափոխել դեպի սահման։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նախօրեին անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, ապա հայտարարել, որ սա կարող է դառնալ իր կյանքի «ամենադժվար գիշերը»։
Պաշտոնական Բելգրադը պատրաստվում է նաև հարցում ուղարկել Կոսովոյում տեղադրված ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությանը և զորք ու իրավապահ ուժեր մտցնի Կոսովոի և Մեթոխիայի տարածք։ Ըստ Սերբիայի նախագահ Վուչիչի, նման գործողությունները լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի ԱԽ 1244 ռեզոլյուցիայի դրույթներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում