Yerevan
8
+7°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Ադրբեջանցիները բողոքի ցույց են անում Ստեփանակերտի մատույցներում

Ադրբեջանցիները բողոքի ցույց են անում Ստեփանակերտի մատույցներում

Մի խումբ ադրբեջանցիներ այսօր առավոտյան կրկին փակել են Շուշի-Ստեփանակերտ ճանապարհը և բողոքի ակցիա են իրականացնում։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, «ցուցարարները» պահանջում են հանդիպել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Վոլկովի հետ։

Բողոքի պատճառը երկու օր առաջ Մարտակերտի շրջանի Կաշենի հանքավայրի մոտ տեղի ունեցած միջադեպն է, երբ տեղի բնակիչներն արգելել են Ադրբեջանի Էկոնոմիկայի և բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչներին այցելել ոսկու հանք։

Նշենք նաև, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ կապակցությամբ բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանի դեսպանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում