Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է Արարատ Միրզոյանի հետ մոտալուտ հանդիպման մասին

Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է Արարատ Միրզոյանի հետ մոտալուտ հանդիպման մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ երկկողմանի բանակցություններ են սկսել։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Խաղաղության պայմանագրի ստորագրումը օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած հանդիպման կարևոր արդյունքներից է լինելու, ասել է Բայրամովը։

«Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել իր վերանայված առաջարկները։ Ակնկալվում է, որ բանացկությունների հաջորդ փուլը տեղի կունենա առաջիկա շաբաթներին». – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում