Իրանի ԱԳՆ-ը ԱՄՆ-ից պահանջում է ներողություն խնդրել իսլամական աշխարհից Ղուրայի այրման համար
01/05/2012 18:00
Նմանատիպ
Իրանի ԱԳՆ-ն Ղուրանի այրման կապակցությամբ ԱՄՆ իշխանություններից պահանջում է իսլամական աշխարհից ներողություն խնդրել: Panorama.am-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՀՀ-ում Իրանի դեսպանության տարածած հայտարարության մեջ:
Իրանի դեսպանությունը, քննադատելով ամերիկացի քահանայի կողմից Ղուրանի այրման փաստը, նշել է, որ այդ միջադեպը կհանգեցնի կրոնական ատելության առաջացման և կհարուցի աշխարհի մուսուլմանների զայրույթը, ուստի նման ծայրահեղ գործողությունների կրկնությունը կանխելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելու պատճառով ավելի է մեծացնում ԱՄՆ կառավարության պատասխանատվությունը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, հաշվի առնելով անցյալի փորձը եւ հույս չունենալով, որ արևմտյան, մասնավորապես ամերիկյան քաղաքական գործիչների կողմից ազդեցիկ միջոցներ կձեռնարկվեն այդ մշակութային աղետի կրկնությունը կանխելու ուղղությամբ, քրիստոնեա աշխարհի ղեկավարներից, գիտնականներից, կրոնական հանդուրժողականության և կրոնների միջեւ երկխոսության կողմնակիցներից, իսլամական երկրների մտավորկաններից ու ղեկավարներից և հատկապես Իսլամական համագործակցության կազմակերպությունից ակնկալում է, որ այդ հակաիսլամական նախաձեռնության և դրա նկատամամբ ԱՄՆ գործնական լռության դեմ իրենց ազդեցիկ դիրքորոշումը արտահայտելով, կանխեն այն քայլերը, որոնք մշակութային ատելություն սերմանելու միջոցով ոչ միայն խարխլում, այլ սպառնում են համաշխարհային խաղաղության եւ ժողովուրդների բարեկեցության հիմքերը»,- նշված է հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում