Գարեգին Նուշիկյան. «Անկախ ընտրությունների արդյունքներից, ես կլինեմ այնպիսին, ինչպիսին եղել եմ»
Նմանատիպ
Աղայան-Աբովյան փողոցների հարակից տարածքում բարեկագրված այգու բացման վերաբերյալ Գարեգին Նուշիկյանի մամուլի ծառայությունից ստացված հաղորդագրությունից հետո փորձեցինք ճշտել թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածուից, թե ի՞նչ գործունեություն է ծավալելու ընտրություններից հետո: Նա իր բազմաթիվ հարցազրույցներում նշել է՝ մայիսի 6-ից հետո գալու է մայիսի 7-ը: Կյանքն, անշուշտ շարունակվելու է:
– Պարոն Նուշիկյան, Ձեր բազմաթիվ հարցազրույցներում նշել եք, որ մայիսի 6-ից հետո գալու է մայիսի 7-ը: Անցած տարիների ընթացքում Դուք աչքի եք ընկել բազմաթիվ բարեգործական ծրագրերի, բարեկարգվող այգիներ և այլ հանրօգուտ աշխատանքների հովանավորչությամբ: Ընտրություններից հետո ինչպե՞ս կդրսևորվի այդ գործելաոճը:
–Ընտրությունների արդյունքում հաղթելու դեպքում ես ձեռնամուխ կլինեմ օրենսդիր աշխատանքին, ուստի արդեն կզբաղվեմ այն խնդիրներով, որոնց լուծումը կախված է օրենսդիր մարմնից` տարբեր օրենքների վերանայում, նոր օրենքների նախաձեռնում ու ընդունում, ինչի արդյունքում էլ հնարավոր կլինի ավելի լավ պայմաններ ստեղծել մեր ժողովրդի գործունեության համար: Այս ամենով հանդերձ ես` որպես անհատ և Երևանի բնակիչ, չեմ կարող ուշադրություն չդարձնել իմ քաղաքին, ուստի, անկախ ընտրությունների արդյունքներից, ես կլինեմ այնպիսին, ինչպիսին եղել եմ ու կամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում