ՌԴ ՊՆ-ն իր պաշտոնական կայքում տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմն այսօր իր պատասխանատվության գոտում միջադեպ չի արձանագրել:
Նաև հայտարարությունում նշվում է,որ «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու համար»,-նշվում է կայքում: