Արցախում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են

Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են:
Հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու պարենային ինքնաբավության հետ կապված մարտահրավերները՝ համապատասխան կառույցները մշտապես զբաղվում են պարենային անվտանգության հարցերով և վերահսկում սննդի մատակարարման գործընթացը:
Պետական լիազոր մարմինները համակարգում են աշխատանքները, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը և չառաջանա անհիմն գնաճ:
ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Հետևեք մեզ նաև Telegram-ում