Բ.Սահակյան. «Աշխատավորներն իրենց պետք է զգան արդարացիորեն պաշտպանված ու ապահով»
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում մասնավորապես ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, օր, որն ավանդաբար նշում ենք արդեն երկար տարիներ` հարգանքի տուրք մատուցելով հայրենիքը շենացնողին ու նրա անխոնջ աշխատանքին:
Մեր քաղաքացիների կենսապայմանների բարելավման ու նրանց կյանքի որակի բարձրացման հարցերը առաջնահերթ են իշխանությունների համար: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում տնտեսության շարունակական զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, փոքր եւ միջին բիզնեսի գործունեության ու տեղական արտադրության խթանման, այս ոլորտում պետական աջակցության մեծացման նպատակով: Պետք է հասնենք այն բանին, որ մեր յուրաքանչյուր բնակչի համար ակնառու լինի իր աշխատանքի արդյունքը, ամեն ոք իր վրա զգա տնտեսության տարբեր ոլորտներում օր օրի արձանագրվող աճը: Աշխատավորներն իրենց պետք է զգան արդարացիորեն պաշտպանված ու ապահով: Այս ուղղությամբ մենք դեռ հսկայական աշխատանք ունենք անելու, եւ անկասկած կանենք, կանենք մեծագույն հաստատակամությամբ, միասնաբար ու հետեւողականորեն:
Թանկագին արցախցիներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ մայիսմեկյան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղ ու արգասաբեր աշխատանք` ի բարօրություն ձեր ընտանիքների եւ Արցախի Հանրապետության:
Հետևեք մեզ նաև Telegram-ում