Կրեմլը չի բացառում մինչ տարեվերջ Ալիև-Պուտին-Փաշինյան հանդիպումը

Կրեմլը չի բացառում մինչ տարեվերջ Ալիև-Պուտին-Փաշինյան հանդիպումը

Մինչ տարեվերջ տեղի է ունենալու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որի ընթացքում կարող են միմյանց հանդիպել նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դեռևս կոնկրետ պայմանավորվածություններ չկան այս հարցում, միևնույն ժամանակ, ինչպես գիտեք, նախատեսվում է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որտեղ երեքը հնարավորություն կունենան խոսել գագաթնաժողովի շրջանակում», – ասել Պեսկովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում