Գյոտցե. Լավ մարզավիճակում եմ ու հաճույք եմ ստանում խաղից

Գյոտցե. Լավ մարզավիճակում եմ ու հաճույք եմ ստանում խաղից

«Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն խոսել է մարզական հավաքից ստացած տպավորությունից:

«Հիմա մարզվելը ավելի հաճելի է: Ամռանը վնասվածքս խանգարում էր:Ես լավ մարզավիճակ եմ ձեռք բերել, մի քանի լավ խաղ եմ անցկացրել: Այժմ նորմալ է, որ սովորականից ծանր են մարզումները:

Ձմեռային դադարը օգտակար էր, ու հիմա մենք պատրաստ ենք լավ սկսել տարին: Ես լավ մարզավիճակում եմ ու հաճույք եմ ստանում խաղից»,-Գյոտցեի խոսքերը մեջբերել են գերմանական պարբերականները:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում