Մարտինո. Մենք գնահատում ենք Պեդրոյին ու Սանչեսին

Մարտինո. Մենք գնահատում ենք Պեդրոյին ու Սանչեսին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն գովեստի խոսքեր է ուղղել հարձակվողներ Ալեքսիս Սանչեսի ու Պեդրոյի հասցեին.

-Ցանկացած ֆուտբոլիստ կպարտվի, եթե նրան համեմատես Մեսսիի հետ: Նույնը վերաբերում է նաև Նեյմարի հետ համեմատությանը: Նա լավագույններից է աշխարհում:

Սակայն Սանչեսը և Պեդրոն շատ լավ են աշխատում: Նրանք կամք ունեն ու խաղալու ցանկություն: Մենք գնահատում ենք նրանց,-ասել է Մարտինոն:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում