Պերեսը Ռաուլին մարզչական աշխատանք է առաջարկել

Պերեսը Ռաուլին մարզչական աշխատանք է առաջարկել

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադրված է վերադարձնել ակումբի նախկին ավագ և լեգենդ Ռաուլին։

Հաղորդվում է, որ «Ալ-Սաադի» հարձակվողին առաջարկվել է մարզչական պարտականություններ կատարել ակումբում։ Պերեսը Ռաուլին նման առաջարկ է արել Քաթարում տեղի ունեցած հավաքի ժամանակ։

Խաղացողն ինքը դեռևս մտորում է այդ առաջարկի շուրջ։ Որոշում կայացնելու հարցում նրան կարող է օգնել իր ընտանիքի կարծիքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում