Օզիլ. Անգլիայի առաջնությունն ինձ դուր է գալիս
08/01/2014 14:58

Նմանատիպ
Լոնդոնի «Արսենալի» 25-ամյա կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ նոր առաջնությունում իրեն լավ է զգում։ Նա այս տարի առաջին անգամ է խաղում առանց ձմեռային հանգստի, սակայն Պրեմիեր լիգայի օրացույցը նրան շատ ծանրաբեռնված չի թվում։
-Ինձ դուր է գալիս այստեղ, քանի որ խաղերի միջև ընդմիջումները փոքր են։ Նախորդ տարիներին ես միշտ ձմեռային հանգիստ եմ ունեցել, իսկ Պրեմիեր լիգայում մի քանի օրը մեկ խաղ կա, ինչն ինձ համար ավելի հաճելի է, քան մարզվելը։
Ես սիրում եմ մրցակցել, իսկ Անգլիայում դրա համար բարենպաստ պայմաններ կան։
«Արսենալը» գրեազանց թիմ է, և ինձնից շատ ժամանակ չպահանջվեց յուրային դառնալու համար, քանի որ հայրենակիցներս էլ են օգնում։ Առանց նրանց, հնարավոր է, ամեն ինչ այսքան հեշտ չստացվեր,-ասել է Օզիլը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում