Սպալետի. Հիմա «Միլանը» գլխավորելու ամենահարմար ժամանակն է

Սպալետի. Հիմա «Միլանը» գլխավորելու ամենահարմար ժամանակն է

«Զենիթի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին խոսել է «Միլանը» գլխավորելու հավանականության մասին։

-Մարզչի տեսանկյունից հիմա «Միլանի» ղեկն ստանձնելու ամենահարմար պահն է։ Բոլորին հասկանալի է, որ ակումբում մի շարք փոփոխություններ են պետք։ Մի փուլն ավարտվում է, և ժամանակն է սկսելու հաջորդը։

Ես «Զենիթի» հետ մինչև 2015 թվականը պայմանագիր ունեմ, սակայն ֆուտբոլում ամեն ինչ արագ է փոխվում։ Պետք է պատրաստ լինել դրանց։

Ինչո՞ւ է թվում, թե ես չէի ուզենա Բալոտելլիի հետ աշխատել։ Ես նրա համար մի քանի խորհուրդ ունեմ։ Նա շատ որակյալ ֆուտբոլիստ է, սակայն ճիշտ ուղղորդման կարիք ունի, մինչդեռ հիմա միայն ժամանակի հարց են նրա մասնակցությամբ տարօրինակ միջադեպերը,-ասել է Սպալետին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում