2022 թ. Աշխարհի առաջնությունն ամռանը չի անցկացվի
08/01/2014 16:04

Նմանատիպ
ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկը հայտարարել է, որ Աշխարհի 2022 թվականի առաջնությունը, որը տեղի է ունենալու Քաթարում, չի անցկացվելու ամռանը, ինչպես մինչ այս կայացած բոլոր Մունդիալները։
-Աշխարհի 2022 թվականի առաջնությունը հունիսին կամ հուլիսին չի անցկացվի։ Կարծում եմ՝ այն տեղի կունենա նոյեմբերի 15-ից հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հարց էր բարձրացվել Մունդիալ-2022-ի ժամկետները տեղափոխելու մասին, քանի որ ամռանը Քաթարում շոգ եղանակային պայմանները կդժվարացներին առաջնության անցկացումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում