Ռոսիցկին համոզված է, որ «Արսենալը» կարող է հաղթել Պրեմիեր լիգայում

Ռոսիցկին համոզված է, որ «Արսենալը» կարող է հաղթել Պրեմիեր լիգայում

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Թոմաշ Ռոսիցկին համոզված է, որ այս մրցաշրջանում իրենք ավելի պատրաստ են դիմակայելու առաջնության մարտահրավերներին, քան անցած տարիներին:

«Այս թիմը հիմա ավելի մեծ փորձ ունի, քան առաջ: Մենք ունենք Մերտեսակերին, Օզիլին, ով նվաճումներ է ունեցել «Ռեալում», և այլ փորձառու ֆուտբոլիստների, ինչպիսիք են, օրինակ, Արտետան և Ֆլամինին:

Բացի այդ՝ անգլիացի տղաներն արդեն երեխաներ չեն. նրանք, այստեղ տարիներ շարունակ խաղալով, փորձ են ձեռք բերել: Այդ պատճառով էլ կարծում են, որ մենք այս տարի ունենք հասունություն, որը կարող ենք օգտագործել», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Sky Sports»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում