Նեյմարը չի կարողանա խաղալ «Խետաֆեի» դեմ
08/01/2014 16:59

Նմանատիպ
Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ներյմարը չի մասնակցի թիմի՝ Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Խետաֆեի» դեմ կայանալիք հանդիպմանը. այս մասին տեղեկացնում է «Mundo deportivo»-ն: Նշվում է, որ ֆուտբոլիստը աղիքային վարակ ունի: Ֆուտբոլիստը գնացել է մարզման, սակայն ակումբի բժիշկները նրան խորհուրդ են տվել գնալ տուն:
«Mundo deportivo»-ն տեղեկացնում է, որ թիմի հայտացուցակում Նեյմարի փոխարեն ընդգրկվելու է Չավին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում