Վալկե. Աշխարհի 2022թ առաջնությունը չի անցկացվի հունիս-հուլիս ամիսներին

Վալկե. Աշխարհի 2022թ առաջնությունը չի անցկացվի հունիս-հուլիս ամիսներին

ՖԻՖԱ-ի գործադիր տնօրեն Ժերոմ Վալկեն վստահություն է հայտնել, որ Քաթարում կայանալիք Աշխարհի 2022թ առաջնությունը տեղի կունենա ձմռանը:

«Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը չի անցկացվի հունիս-հուլիս ամիսներին: Կարծում եմ, որ այն մոտավորապես տեղի կունենա նոյեմբերի 15-ից հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում: Նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի վերջ Քաթարում հիանալի եղանակային պայմաններ են՝ նման Եվրոպայի տաք գարնանային եղանակին: Միջին ջերմաստիճանը 25 աստիճան է: Դա ֆուտբոլ խաղալու համար կարող է հիանալի լինել», -ասել է Վալկեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում