Անչելոտի. Պետք է հավատանք Դի Մարիային

Անչելոտի. Պետք է հավատանք Դի Մարիային

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիայի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակին: Նա նշել է, որ ֆուտբոլիստի խոսքերին անհրաժեշտ է հավատալ:

«Պետք է հավատանք Դի Մարիային: Եթե որևէ մեկը կարծում է, որ նա տգեղ արարք է թույլ տվել, ապա նա ներողություն է խնդրել դրա համար: Այստեղ այս խնդիրն ավարտված է, և չեմ կարծում, որ Բերնաբեուում կայանալիք հաջորդ խաղում նա խնդիրներ կունենա: Երկրպագուները շատ պահանջկոտ են, բայց նաև շատ են սիրում իրենց խաղացողներին», -ասել է իտալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի «Ռեալ»-«Սելտա» (3:0) հանդիպման ժամանակ փոխարնվելիս Անխել դի Մարիան տգեղ արարք է թույլ տվել, ինչի համար արդեն ներողություն է խնդրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում