Չավին համոզված չէ, որ կարիերան կավարտի «Բարսելոնայում»

Չավին համոզված չէ, որ կարիերան կավարտի «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» կիսպաշտպան Չավի Էրնանդեսը, ով շուտով կդառնա 34 տարեկան, նշել է, որ շատ կցանկանար կարիերան ավարտել կատալոնական ակումբում, սակայն համոզված չէ, որ այդպես կլինի:

«Դժվար է կարիերան այստեղ ավարտել: Չգիտեմ՝ արդյոք կարիերաս այստեղ կավարտեմ, սակայն շատ կցանկանայի: Այդուհանդերձ չգիտեմ՝ ինչ տեղի կունենա: Իսպանիյում սովորաբար չափազանցնում են, երբ ֆուտբոլիստը 30 տարեկանից մեծ է լինում, սակայն անկեղծ ասած, կարիերայիս ընթացքում հենց հիմա է, որ ինձ ամենից լավ եմ զգում. ավելի հասուն, ավելի լավ ֆիզիկապես և ավելի շատ բան սովորած»,- Չավիի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում