Գարսիան դժգոհում է կազմակերպչական աշխատանքներից
08/01/2014 19:20

Նմանատիպ
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան քննադատել է Իտալիայի առաջնության ղեկավարությանը գավաթի խաղարկությանը քիչ ուշադրություն դարձնելու համար:
Գարսիան ամոթալի է համարել այն հանգամանքը, որ գավաթի խաղարկության հանդիպումները տեղի են ունենում աշխատանքային օրերին, ոչ շատ ուշ ժամի: Մասնավորապես «Սամպդորիայի» դեմ առաջիկա խաղը կայանալու է տեղական ժամանակով 18:00-ին:
«Մենք ամեն ինչ կանենք հաջորդ փուլ անցնելու համար, բայց հանդիպումը սկսվելու է 18:00-ին, իսկ վաղը հիշեցնեմ` աշխատանքային օր է:
Եթե Իտալիայում ցանկանում են, որ գավաթի խաղարկությունը կարևոր մրցաշար լինի, ապա թող այն դրա ժամանակացույցը հարմարցնեն երկրպագուների համար»,-Գարսիայի խոսքերը մեջբերել է Gazzetta.it-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում