Կանավարո. «Ոսկե գնդակը» կստանա Ռոնալդուն
08/01/2014 19:34

Նմանատիպ
Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն կարծում է, որ 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Այդ մասին Կանավարոն ասել է Goal.com-ին տված հարցազրույցում:
«Կարծում եմ` մրցանակին արժանի է Ֆրանկ Ռիբերին, բայց այն կստանա Կրիշտիանու Ռոնալդուն»:
Խոսելով 2014 թվականի Աշխարհի առաջնության մասին` Կանավարոն ասել է, որ ֆավորիտները Գերմանիան, Բրազիլիան, Իտալիան և Իսպանիան են:
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կայանալու է հունվարի 13-ին, Ցյուրիխում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում