Ժիրուն և Օքսլեյդ-Չեմբեռլենն ապաքինվել են

Ժիրուն և Օքսլեյդ-Չեմբեռլենն ապաքինվել են

Լոնդոնյան ակումբի երկու ֆուտբոլիստներ ապաքինվել են և վերսկսել են մարզումներն ընդհանուր խմբում:

«Արսենալի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ կիսապաշտպան Ալեքս-Օքսլեյդ-Չեմբեռլենը և հարձակվող Օլիվյե Ժիրուն այսօր մարզվել են թիմակիցների հետ:

Հիշեցնենք, որ Օքսլեյդ-Չեմբեռլենը ծնկի վնասվածք էր ստացել Անգլիայի առաջնության մեկնարկային տուրի «Ասթոն Վիլայի» դեմ խաղում, իսկ Ժիրուն շարքից դուրս էր մնացել դեկտեմբերի 29-ին, «Նյուքասլի» դեմ կայացած խաղից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում