Ֆյուրին պայմանագիր է կնքել Ուորենի հետ

Ֆյուրին պայմանագիր է կնքել Ուորենի հետ

«Daily Mail»-ը հաղորդում է, որ Թայսոն Ֆյուրին պայմանագիր է կնքել Ֆրենկ Ուորենի հետ, ում ընկերությունը զբաղվում է մենմարտերի կազմակերպչական աշխատանքներով: Նույն ընկերությունը ներկայացնում է Դերեկ Չիզորայի շահերը:

Վերոնշյալ աղբյուրը գրում է, որ այս պայմանագրի կնքումը նշանակում է` շուտով կկայանա Ֆյուրիի և Չիզորայի ռևանշ մենամարտը:

Հիշեցնենք, որ բռնցքամարտիկներն առաջին անգամ մրցել են 2011 թվականի հուլիսի 23-ին: Այն ժամանակ Ֆյուրին հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում