Սիմեոնե. Հպարտանում եմ սաներովս

Սիմեոնե. Հպարտանում եմ սաներովս

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ առաջին խաղում «Վալենսիայի» հետ ոչ-ոքի` 1:1 արդյունքից հետո հայտարարել է, որ հպարտանում է իր թիմով:

«Ես հպարտանում եմ իմ սաներով, ովքեր պայքարում են առաջնությունում և գավաթի խաղարկությունում: Կապ չունի` նրանք լա՞վ են խաղում, թե՞ վատ. նրանք միշտ առաջ են շարժվում: Դա ինձ շատ է ուրախացնում»,-Սիմեոնեի խոսքերը մեջբերել են իսպանական ԶԼՄ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում