Լևանդովսկին մտածում է թիկնապահ վարձելու մասին
08/01/2014 22:30

Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով 5-ամյա պայմանագիր է կնքել Մյունխենի «Բավարիայի» հետ և հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու այդ թիմում, հայտարարել է, որ իր անվտանգության համար մտադիր է թիկնապահ վարձել:
«Ես լրջորեն մտածում եմ թիկնապահ վարձելու մասին»,-Լևանդովսկու խոսքերը մեջբերել է գերմանական «Bild» պարբերականը:
Լեհ հարձակվողը վախենում է երկրպագուների ագրեսիվ պահվածքից: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում, երբ Մարիո Գյոտցեն պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ, «Բորուսսիայում» սկսեց մարզվել անվտանգության ծառայողների հսկողությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում