Marca. Ալոնսոն երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը

Marca. Ալոնսոն երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը և կիսապաշտպան Խաբի Ալոնսոն նոր, երկամյա պայմանագիր են կնքել. այս մասին տեղեկացել է «Marca»-ն: Կողմերի միջև նախկին պայմանագիրը կորցնելու էր վավերականությունն ամռանը:

Պարբերականը գրում է, որ տեղեկատվությունը պաշտոնապես կհաստատվի առաջիկա օրերի ընթացքում: Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն համալրել է «Ռեալի» կազմը 2009 թվականին` տեղափոխվելով «Լիվերպուլից»:

Ընթացիկ մրցաշրջանում Խաբի Ալոնսոն մասնակցել է ընդամենը 8 հանդիպման:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում