Պաշտոնական. Ալոնսոն երկարաձգեց պայմանագիրը (լուսանկար)

Պաշտոնական. Ալոնսոն երկարաձգեց պայմանագիրը (լուսանկար)

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ «Marca» պարբերականի` Մադրիդի «Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի հետ: «Արքայական» ակումբի պաշտոնական կայքը հաստատեց այդ լուրը: Կողմերի միջև կնքված նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2016 թվականը:

 

Նշվում է, որ հունվարի 10-ին իսպանացի ֆուտբոլիստը հանդիպում կունենա ԶԼՄ ներկայացուցիչների հետ և կպատասխանի թեմայի վերաբերյալ հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում