Անգլիայի լիգայի գավաթ. «Ման. Սիթին» ջախջախեց «Վեսթ Հեմին» (տեսանյութ)

Անգլիայի լիգայի գավաթ. «Ման. Սիթին» ջախջախեց «Վեսթ Հեմին» (տեսանյութ)

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ` «Մանչեսթեր Սիթի»-«Վեսթ Հեմ» առաջին խաղում «քաղաքայինները» 6:0 հաշվով հաղթանակ տոնեցին և եթե պատասխան խաղում գերխոշոր անակնկալ չգրանցվի, «Ման. Սիթին» կմասնակցի եզրափակչին:

Մանուել Պելեգրինիի ֆուտբոլիստներից այսօր առավել ակտիվ էր Ալվարո Նեգրեդոն, ով դարձավ երեք գոլի հեղինակ (12′, 26′, 49′), մեկ անգամ աչքի ընկավ Յայա Տուրեն (41′), իսկ Էդին Ջեկոն դարձավ դուբլի հեղինակ (61′, 89′):

«Մանչեսթեր Սիթի»-«Վեսթ Հեմ»` 6:0

Հետևեք մեզ նաև Telegram-ում