-1.9 C
Yerevan

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է սպառողական վարկերի տրամադրումը

Նմանատիպ

Տարեկան 124 միլիարդ դոլար կորուստ Brexit-ի պատճառով

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexit) երկրի տնտեսության վրա...

446 իրավախախտման դեպք Հայաստանյան հանքարդյունաբերությունում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության...

Դրամի փոխարժեքը փետրվարի 1-ին

Հայաստանի բանկերի կողմից սահմանված հայկական դրամի փոխարժեքները  փետրվարի 1-ին...

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ստանալ սպառողական վարկ՝ առանց եկամուտների և զբաղվածության հաստատման՝ իրենց գործող դրական վարկային պատմության հիման վրա: Վարկը ձևակերպելու համար անհրաժեշտ են միայն անձնագիր և սոցիալական քարտ։

Պարզեցված գործընթացով վարկը հասանելի է 19․5%-ից 20․2% տարեկան տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 22․5%-24%): Վարկի նվազագույն գումարը 100 հազար ՀՀ դրամ է, ժամկետը` 24-ից 60 ամիս:

«Սպառողական վարկերը շարունակում են մնալ ամենապահանջված պրոդուկտներից մեկը մեր հաճախորդների համար, և չորրորդ եռամսյակում մենք նկատում ենք վերջիններիս նկատմամբ պահանջարկի աճ։ Դեկտեմբերի առաջին շաբաթում նոյեմբերի նույն ժամանակահատվածի համեմատ գործարքների ծավալն աճել է 3 անգամ։ Ակնկալում ենք, որ վարկերի տրամադրման պարզեցումը լրացուցիչ աջակցություն կլինի մեր վարկառուներին ամանորյա տոների նախօրեին՝ իրենց ֆինանսական խնդիրները լուծելու հարցում: Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք հետևողական լինել հաճախորդների վարկային գերծանրաբեռնվածությունը կանխելուն, որի շրջանակում նաև պահանջում ենք հաճախորդների շարունակական դրական վարկային պատմության հաստատում», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նահագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն:

Սպառողական վարկ ստանալու համար հաճախորդները կարող են դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ: Վարկային միջոցները տրամադրվում են հաճախորդի հաշվին: Վարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Տարեկան 124 միլիարդ դոլար կորուստ Brexit-ի պատճառով

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexit) երկրի տնտեսության վրա...

446 իրավախախտման դեպք Հայաստանյան հանքարդյունաբերությունում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության...

Դրամի փոխարժեքը փետրվարի 1-ին

Հայաստանի բանկերի կողմից սահմանված հայկական դրամի փոխարժեքները  փետրվարի 1-ին...