Մարտինո. Ֆաբրեգասը լավագույնն էր այսօրվա խաղում
09/01/2014 12:25

Նմանատիպ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տատա Մարտինոն մեկնաբանել է «Խետաֆեի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումը (4:0):
-Մենք շատ լավ խաղ անցկացրինք, բայց մրցակիցն էլ իր հերթին անհարմարություններ էր պատճառում: Մեսսին 3 րոպեում 2 գնդակ խփեց: Նրա վերադարձը ֆիլմի էր նման, բայց խաղի լավագույն ֆուտբոլիստն այսօր Սեսկ Ֆաբրեգասն էր: Ուզում եմ, որ բոլոր ֆուտբոլիստները հաջողություն ունենան դաշտում ու իրենց լավ զգան,-ասել է Մարտինոն հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում