Պլասա. Եկավ Մեսսին, ու մեր խնդիրն անլուծելի դարձավ

Պլասա. Եկավ Մեսսին, ու մեր խնդիրն անլուծելի դարձավ

«Խետաֆեի» գլխավոր մարզիչ Լուիս Գարսիա Պլասան խոստովանել է, որ «Բարսելոնայի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության պատասխան խաղում հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությոն չունեն: Հիշեցնենք, որ առաջին խաղում կատալոնացիները հաղթեցին 4:0 հաշվով:

-Երբ հաշիվը 2:0 էր, դեռ հույս ունեինք, որ կարող ենք հաղթել: Մենք 4 գոլային պահ ունեցանք: Մինչև 88-րդ րոպեն մեր ցանկացած խաղն էինք ցուցադրում, բայց ահա եկավ Մեսսին, ու մեր խնդիրն անլուծելի դարձավ,-ասել է Պլասան հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում