Անչելոտի. «Բարսելոնան» առանց Մեսսիի և նրա հետ ամբողջովին տարբեր է

Անչելոտի. «Բարսելոնան» առանց Մեսսիի և նրա հետ ամբողջովին տարբեր է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ դաշտ վերադառնալու մասին։ Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը բավական երկար ժամանակ հայրենիքում ապաքինվում էր վնասվածքից։

– «Բարսելոնայի» համար հրաշալի փաստ է, որ Մեսսին արդեն առողջ է և կարող է օգնել թիմին: Իսպանիայի առաջնության համար ևս նրա վերադարձն օգտակար է, քանի որ նման ֆուտբոլիստի առկայությունն ավելի մրցակցային ու դիտարժան է դարձնում առաջնությունը։ Իսկ «Բարսելոնան» Մեսսիի ներկայությամբ և առանց նրա բոլորովին տարբեր թիմ է,-ասել է իտալացի մարզիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում