Ռոնալդո. Ֆուտբոլում նույնասեռականները շատ են. դա ինձ չի մտահոգում

Ռոնալդո. Ֆուտբոլում նույնասեռականները շատ են. դա ինձ չի մտահոգում

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն մեկնաբանել է Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տոմաս Հիտցլսպերգերի հայտարարությունը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու մասին։

-Ես ժամանակակից մարդ եմ ու կարծում եմ, որ յուրաքաչյուրը պետք է կարողանա ազատորեն խոսել այն մասին, թե ինչ է մտածում կամ ինչպես է զգում։

Ֆուտբոլում նույնասեռականները շատ են, ինչպես և մնացած բոլոր ասպարեզներում։ Աշխարհը փոխվում է, նույնասեռականներին հիմա ավելի լավ են վերաբերվում։

Իսկ ինչ վերաբերում է իմ անձնական կարծիքին, ապա այդ հարցն ինձ չի մտահոգում,-Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում Bild-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում