Քաղաքապետը որոշում է կայացրել. Մաշտոցի պուրակի կրպակները կապամոնտաժվեն
02/05/2012 16:24
Նմանատիպ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այսօրվա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Երևան քաղաքի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲ ընկերությանը 15.12.2011թ. տրամադրված տաղավարների տեղադրման թույլտվությունը: Այն մասին տեղեկացնում են Երևանի Քաղաքապետարանի մամլո ծառայությունից:
Համաձայն քաղաքապետի որոշման՝ «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրենին հանձնարարվել է ապամոնտաժել վերոնշյալ տարածքում ընկերության կողմից տեղադրված տաղավարները և իրականացնել բարեկարգման աշխատանքներ:
Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դրվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման ու բնապահպանության վարչությունների պետերի, «Կենտրոն-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:
Որոշման կատարման հսկողությունը կիրականացնի Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում