ՀՀ ԿԲ-ն ուսումնասիրում է Թվային Դրամ թողարկելու հարցը․ B24
Նմանատիպ
Տարբեր երկրների Կենտրոնական բանկեր արդեն գործարկում կամ փորձարկում են սեփական թվային արժույթները՝ CBDC (Կենտրոնական բանկի թվային արժույթ): CBDC է գործարկել արդեն իսկ մեկ տասնյակից ավելի երկիր, 15-ը փորձարկման փուլում է, ավելի քան 40 երկիր էլ ուսումնասիրություններ է իրականացնում: Իսկ Հայաստանում ի՞նչ տեսակետ ունեն CBDC-ների վերաբերյալ, նախատեսվո՞ւմ է արդյոք մոտ ապագայում թողարկել, և ի՞նչ հնարավորություններ այն կարող է բացել երկրի համար. այս և այլ հարցերի շուրջ «Բիզնես 24»-ը ներկայացրել է Հայաստանի կենտրոնական բանկի դիրքորոշումը:
Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ երկրներ են սկսել խոսել ԿԲ թվային արժույթի թողարկման մասին: Հայաստանի գլխավոր դրամատունն առհասարակ ի՞նչ դիրքորոշում ունի ԿԲ թվային արժույթի (CBDC) վերաբերյալ, ի՞նչ առավելություններ ունի այն, ի՞նչ հնարավորություններ կարող է ընձեռել:
ԿԲԹԱ-ի վերաբերյալ դիրքորոշման ձևավորումը ընդգրկված է ՀՀ ԿԲ ռազմավարության նպատակների ցանկում, և ներկայումս ԿԲ շահագրգռված ստորաբաժանումները իրականացնում են հետազոտական աշխատանքներ՝ այդ դիրքորոշումը ձևավորելու նպատակով: ԿԲԹԱ-ն իրավաբանորեն հանդիսանում է ԿԲ փողի երրորդ տեսակ (առաջին երկուսը կանխիկն ու ԿԲ պահուստներն են), և հանդիսանում է ԿԲ ուղղակի պարտավորություն: Տեխնիկական տեսանկյունից ԿԲԹԱ-ն (CBDC) կարող է լինել փողի շրջանառության թվային ենթակառուցվածքի կարևորագույն տարր, և կախված այլ թվային ֆինանսական գործիքների հետ փոխգործելիության աստիճանից, կարող է պարզեցնել և ավելի արդյունավետ դարձնել ֆինանսական համակարգում առկա բազմաթիվ բիզնես-գործընթացներ: Համապատասխան հատկանիշներ ունենալու դեպքում ԿԲԹԱ-ն կարող է ավելացնել սպառողների ֆինանսական ներգրավվածությունը, վճարային գործիքների կայունությունը և հասանելիությունը:
CBDC (Թվային դրամ) թողարկումն ի՞նչ հնարավորություններ կարող է բացել Հայաստանի համար:
ԿԲԹԱ-ն առավել հետաքրքրություն է առաջացնում այն երկրների հասարակություններում, որտեղ վճարային գործիքների և ծառայությունների ներքին շուկան չի բավարարում առկա պահանջարկը, և ԿԲ-ի կողմից մշակված համակարգը ներքին շուկայում ծածկում է այդ բացը: ՀՀ-ում վճարային ծառայությունների շուկան բավական չափով զարգացած է և շարունակում է զարգանալ, ինչը նշանակում է որ ԿԲԹԱ-ի պես ծախսատար և ժամանակատար նախագիծը ներքին շուկայում պետք է առաջարկի հստակ առավելություններ, որպեսզի նրա ներդրումը արդարացված լինի: Մյուս կողմից, միջազգային վճարումների և փոխանցումների տեսանկյունից ԿԲԹԱ-ն ևս պետք է կարողանա առաջարկել ավելի պարզ, արագ և հարմարավետ գործիք, քան առկա գործիքներն են, և դա որոշ չափով կախված է լինելու այլ երկրների և միջազգային մարմինների կողմից ԿԲԹԱ-ների փոխգործելիության հետ կապված տարվող աշխատանքների արդյունքից:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում