Յայա Տուրեն ծնկի վնասվածք է ստացել

Յայա Տուրեն ծնկի վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն վնասվածք է ստացել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակչի՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղում (6:0)։

30-ամյա կոտդիվուարցի ֆուտբոլիստը լքել է խաղադաշտը հանդիպման երկրորդ խաղակեսում ծնկի ցավի պատճառով։

Այսօր Տուրեն մանրամասն բուժզննում կանցնի։ «Քաղաքայինների» բուժանձնակազմը հաղորդել է, որ քննությունը պրոֆիլակտիկ բնույթ կունենա։

Ընթացիկ մրցաշրջանում Տուրեի հաշվին 10 գոլ կա 19 հանդիպումներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում