C-POS. հեշտ ու արագ անհպում վճարումներ ընդունելու հավելված
Նմանատիպ
Կոնվերս Բանկի C-POS բջջային հավելվածը առևտրի, սպասարկման և ծառայությունների ոլորտի կազմակերպություններին հեշտ ու արագ անհպում վճարումներ ընդունելու հնարավորություն է ընձեռում:
«C-POS բջջային հավելվածի ներդրմամբ մենք կատարում ենք ևս մեկ քայլ բանկային ծառայությունների թվայնացման ուղղությամբ և համալրում ենք իրավաբանական անձանց առաջարկվող գործիքակազմը: Հավելվածից կարող են օգտվել ոչ միայն բանկի իրավաբանական անձ հաճախորդները, այլև այն տնտեսվարողները, որոնք կբացեն բանկային հաշիվ Կոնվերս Բանկում, կկնքեն վճարումների սպասարկման պայմանագիր, կներբեռնեն ու կակտիվացնեն հավելվածը», – նշել են Կոնվերս բանկում:
Բջջային հավելվածը նախատեսված է Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար: C-POS-ով կարելի է հեշտությամբ ընդունել վճարումներ NFC անհպում տեխնոլոգիայով աշխատող բանկային քարտերից ինչպես նաև Apple Pay, Google Pay, Samsung Pay էլեկտրոնային դրամապանակներից:
C-POS-ն ապահով է, հարմարավետ է օգտագործման և սմարթֆոնում կարգաբերումների տեսանկյունից: Հավելվածով կարելի է հեշտությամբ ընդունել վճարումներ, վերադարձնել գումարը, ուղարկել վճարման անդորրագրերն էլեկտրոնային փոստով կամ sms-ով, ստուգել հաշվեկշիռը և դիտել վճարումների պատմությունը:
C-POS-ը կարող եք ներբեռնել՝ այստեղ։
Մանրամասները՝ conversebank.am, հեռախոսահամար՝ 010-511-211
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում